Ինչպես շատ էին սիրում ասել մեր ուսուցիչները՝ երեխաները ընտանիքի հայելին են․ այս աֆորիզմի մեջ ճշմարտության հատիկ կա։ Ինչ տեսնում են երեխաներն իրենց շրջապատում, այն էլ սովորում են։ Այդ պատճառով էլ ծնողները պետք է դառնան այնպիսին, ինչպիսին մանուկ ժամանակ ցանկանում էին տեսնել իրենց ծնողներին, կամ կուզենան ապագայում իրենց երեխաները լինեին։
Երեխայի ճիշտ զարգացման համար ամենակարևոր նախապայմանը ճիշտ միջավայր ստեղծելն է։ Երեխային քննադատելու փոխարեն պետք է նրան քաջալերել։ Մինչ պատժելը պետք է լսել, թե ինչու՞ է գնացել այդ քայլին։ Երեխաները ծնվում են հետաքրքրասեր և պետք է այդ հետաքրքրասիրությունը շարժել, այլ ոչ թե սպառել 《ժամանակ չունեմ》, 《հայրիկիդ(մայրիկիդ) հարցրո՛ւ》, 《կմեծանաս կիմանաս》 և այլ արտահայտություններով։ Նա պետք է զգա վստահություն ծնողների և շրջապատի նկատմամբ։ Այս 19 պատվիրանները պետք է կարդա յուրաքանչյուր ծնող՝ անկախ ծնողավարության իր պատկերացումներից։
Երբ կարդացի պատվիրանները՝ միանգամից մտքիս եկավ այս հոլովակը, որը տեսել էի ոչ վաղ անցյալում։ Այստեղ շատ լավ երևում է, թե ծնողն ինչ ազդեցություն կարող է ունենալ երեխայի զարգացման և ապագայի վրա։
Ցանկացած ծնող էլ կարող է սխալվել, բայց ճիշտ կարող է երեխա մեծացնել այն ծնողը, ով միշտ հետևում է երեխայի ցանկությունների ժամանակին և պատշաճ կատարմանը։
19 պատվիրանները՝
- Երեխային ուսուցանում է իրեն շրջապատող միջավայրը:
- Եթե երեխային հաճախ քննադատում են, նա սովորում է դատապարտել:
- Եթե երեխային հաճախ են գովում, նա սովորում է գնահատել:
- Եթե երեխային վերաբերվում են թշնամաբար, նա սովորում է կռվել:
- Եթե երեխայի հետ ազնիվ են, նա սովորում է արդար լինել:
- Եթե երեխային հաճախ են ծաղրում, նա վախկոտ լինել է սովորում:
- Եթե երեխան ապրում է ապահովության զգացումով, նա սովորում է հավատալ:
- Եթե երեխային հաճախ են պախարակում, նա սովորում է մեղավոր զգալ:
- Եթե երեխային հաճախ են հավանություն տալիս, նա սովորում է ինքն իրեն լավ վերաբերվել:
- Եթե երեխայի նկատմամբ հաճախ են հանդուրժող լինում, նա սովորում է համբերատար լինել:
- Եթե երեխային հաճախ են ուրախացնում, նա ինքնավստահություն է ձեռք բերում:
- Եթե երեխան ապրում է համերաշխ մթնոլորտում և իրեն պիտանի է զգում, նա սովորում է սեր գտնել այս աշխարհում:
- Երեխայի մասին վատ մի խոսեք նրա ներկայությամբ կամ առանց նրա:
- Կենտրոնացեք երեխայի մեջ լավի զարգացմանն այնքան, որ վատի համար տեղ չմնա:
- Միշտ լսեք և պատասխանեք Ձեզ դիմող երեխային:
- Հարգեք երեխային, որ սխալ է գործել և կարող է հիմա կամ քիչ անց ուղղել դա:
- Պատրաստ եղեք օգնելու այն երեխային, ով փնտրում է, և աննկատ մնացեք այն երեխայի համար, որ արդեն գտել է:
- Օգնեք երեխային յուրացնելու չյուրացրածը: Արեք դա՝ շրջապատը լցնելով հոգածությամբ, զսպվածությամբ, խաղաղությամբ և սիրով:
- Երեխայի հետ շփման ժամանակ մշտապես դրսևորեք լավ վարքագիծ, փոխանցեք նրան ձեր մեջ եղած դրականը:
Մարիա Մոնտեսորիի 《Տասնինը պատվիրանները ծնողներին》: Один комментарий